Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Իրաքի հյուսիսում թեժ մարտեր են թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև

Իրաքի հյուսիսում թեժ մարտեր են թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև
10.02.2021 | 15:45

Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի
(Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանը, հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքական օդուժը գիշերային հարձակումը սկսել է կործանիչներով և «Kobra» հարվածային ուղղաթիռներով: Թուրքական օդուժն ավելի ուշ դեսանտ է իջեցրել Գարեին կից Սիյանե շրջանում: Քուրդ զինյալների պատասխան կրակից հետո ուղղաթիռները ստիպված են եղել լքել Գարեի շրջանը:


Ըստ քրդական աղբյուրի՝ այժմ շարունակվում են մարտերը քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև:

Դիտվել է՝ 4778

Մեկնաբանություններ